Թբիլիսիի և Ցյուրիխի միջև կարող են սկսվել ուղիղ չվերթներ
Թբիլիսիի և Ցյուրիխի միջև կարող են սկսվել ուղիղ չվերթներ

Շվեյցարիայում Վրաստանի դեսպանատան տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 1-ին Շվեյցարիայում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռևազ Լոմինաձեն հանդիպել է շվեյցարական «Էդելվեյս» ավիաընկերության գործադիր կոմերցիոն տնօրեն Պատրիկ Հեյմանի հետ, որի թեման էր ուղիղ թռիչքներ Վրաստանի և Շվեյցարիայի միջև։

Դեսպանատան հաղորդմամբ՝ շվեյցարական ավիաընկերությունը շահագրգռված է Ցյուրիխ-Թբիլիսի-Ցյուրիխ ուղղությամբ չվերթերի պլանավորմամբ, և այս հարցի շուրջ բանակցությունները մոտենում են ավարտին։ Շվեյցարիայի Համադաշնությունում Վրաստանի դեսպանությունը ակտիվորեն ներգրավված է գործընթացում։

«Հանդիպմանը Վրաստանի դեսպանը հանգամանորեն խոսել է նշված հարցի դրական լուծման կարևորության ու հեռանկարի մասին։ Ռևազ Լոմինաձեն շվեյցարական ավիաընկերության ղեկավարներին տեղեկացրել է վրացական տնտեսության աճող դինամիկայի մասին՝ հատկապես ուշադրություն դարձնելով քաղաքացիական ավիացիայի և զբոսաշրջության ոլորտներում առկա իրավիճակին և դրական միտումներին։ Երկու երկրների միջև ուղիղ չվերթները կնպաստեն զբոսաշրջային հոսքերի աճին, ներդրողների ներգրավմանը և տնտեսական համագործակցության ամրապնդմանը»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։