Փիթեր Ստանո. Եվրամիության անդամակցության գործընթացի հետ կապված ցանկացած որոշում ընդունվում է անդամ երկրների կողմից միաձայն
Փիթեր Ստանո. Եվրամիության անդամակցության գործընթացի հետ կապված ցանկացած որոշում ընդունվում է անդամ երկրների կողմից միաձայն

Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ կապված ցանկացած որոշում ընդունվում է անդամ երկրների կողմից միաձայն, ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ, Եվրամիության արտաքին քաղաքականության դեպարտամենտի ներկայացուցիչ Փիթեր Ստանոն։

Ստանոյին հարցրել են Եվրախորհրդարանի 31 պատգամավորների դիմումի մասին Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ջոզեֆ Բորելին՝ Վրաստանի թեկնածուի կարգավիճակը կասեցնելու վերաբերյալ։ Լրագրողին հետաքրքրում էր, թե տեխնիկապես որքանով է հնարավոր կասեցնել թեկնածուի կարգավիճակը, և ով կարող է կայացնել այս որոշումը։

«Նախ, որպես կանոն, մենք չենք մեկնաբանում այլ գործընկերների նամակները։ Ինչ վերաբերում է ընթացակարգերին, ապա Եվրամիությանն անդամակցելու գործընթացի հետ կապված ցանկացած որոշում ընդունվում է միաձայն Եվրամիության անդամների կողմից։ Այլ կերպ ասած, երբ խոսքը վերաբերում է առանձին երկրների՝ Եվրամիությանը անդամակցելու ձևին, հետագա ցանկացած քայլ Եվրամիության անդամ երկրները որոշում են միաձայն։ Սա այն է, ինչ տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա։ Այնուհետև քննարկումների հիման վրա և այն որոշման հիման վրա, որը անդամ երկրները ընդունում են միաձայն»,- ասաց Փիթեր Ստանոն։