Գիորգի Վաշաձեինի վրա ջուր են լցրել խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ [տեսանյութ]

Խորհրդարանի լիագումար նիստում «Ռազմավարություն Աղմաշենեբելի»-ի առաջնորդ Գիորգի Վաշաձեի վրա ջուր են լցրել։

Գիորգի Վաշաձեն ելույթ էր ունենում, երբ նրա վրա ջուր է լցրել խորհրդարանական մեծամասնության անդամ Իրմա Զավրադաշվիլին։

«Ցտեսություն, շնորհակալություն։ Բրավո, ահա դուք, ոչ մի խնդիր։ Սա վայրենիության հասած դավաճանների ճանապարհն է։ Սա դավաճանության ճանապարհն է, որով դուք բոլորդ եք անցնում: Հավատացեք, այս ջուրն ինձ ոչինչ չի տա, ոչ էլ ձեր ընտրած դավաճանության ճանապարհը վրաց ժողովրդին։ Միասնական ու ուժեղ Վրաստանը երբեք չի ծնկի իչնի ոչ մի չար մարդու դեմ, որքան էլ հարուստ լինի նա»,- ասել է Գիորգի Վաշաձեն։

Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քննարկվում է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի վրա նախագահի վետոն։