Մարկ Քարնի. Անվտանգության երաշխիքները Եվրոպայի, Կանադայի և ԱՄՆ-ի համատեղ պատասխանատվությունն են
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Դուբլինում կայանալիք Եվրոպական քաղաքական խորհրդի (ԵՔԽ) գագաթնաժողովից առաջ լրագրողների հետ զրուցել է Կանադա-Եվրոպա մերձեցման, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների, նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նախատեսված հանդիպման և տեղական տնտեսական հարցերի մասին։
Քարնին կենտրոնացել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վրա և նշել, որ այս գործընթացը պահանջում է արևմտյան գործընկերների համատեղ ջանքերը։
Նա ասել է, որ այսօր նախատեսվում է քննարկում անցկացնել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որը առաջնորդներին կներկայացնի Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքները և ԱՄՆ ներկայացուցիչների Մոսկվա կատարած այցը։
«Առաջին հերթին, անվտանգության երաշխիքների պատասխանատվությունը Եվրոպայի պատասխանատվությունն է՝ Կանադայի և Միացյալ Նահանգների հետ միասին։ Այսօր, այսօր կեսօրին, մենք քննարկում կունենանք նախագահ Զելենսկու հետ, և նա մեզ կներկայացնի Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքները, ինչպես նաև ամերիկացի ներկայացուցիչների և Պուտինի արձագանքի մանրամասները, բայց դեռ շատ աշխատանք կա անելու», – ասել է Մարկ Քարնին։