Թբիլիսիի Բագեբի շրջանում հրդեհ է բռնկվել
Թբիլիսիում, Բագեբի թաղամասում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնել են Առաջին ալիքին Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից, կրակը բռնկվել է խոտի և ծառերի վրա։
Այս պահի դրությամբ տուժածների մասին տեղեկություն չի հաղորդվում։
Դեպքի վայրում մոբիլիզացված են հրշեջ-փրկարարները, և հրդեհի մարելու աշխատանքները շարունակվում են։