Թբիլիսիի ավտոբուսներում այսօրվանից փոխվում են որոշակի ծառայության կարգերը
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով, Թբիլիսիի ավտոբուսներում փոխվում է ծառայությունների որոշակի կարգը:
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, տեղի կունենա ավտոբուսի վարորդի մնացած մասից մեկուսացում և պաշտպանված կլինի անվտանգության հեռավորությունը:
Բացի այդ, ժամանակավորապես կդադարեցվի Թբիլիսիի տրանսպորտային ծառայության ուղեկցորդների աշխատանքը:
Մայրաքաղաքի քաղաքապետի խոսքով, դա չի ազդի նրանց աշխատավարձերի վրա:
Վրաստանի մասշտաբով, այդ թվում Թբիլիսիում այսօրվանից դադարեցվել է նաև երթուղային տաքսիների երթևեկությունը: