Թբիլիսի-Սագարեջո ավտոմայրուղու կառուցման համար ստորագրվել են պայմանագրեր
Թբիլիսի-Սագարեջո ավտոմայրուղու կառուցման համար ստորագրվել են պայմանագրեր

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության, ավտոմոբիլային ճանապարհային դեպարտամենտը շարունակում է Կախեթի ուղղությամբ ճանապարհային ենթակառուցվածքների զարգացումը։

Այս փուլում Կախեթիի ուղղությամբ նոր արագընթաց մայրուղու կառուցման շրջանակներում սկսվում է Թբիլիսի-Սագարեջո հատվածի առաջին և երկրորդ հատվածների շինարարությունը։ Կախեթի ավտոմայրուղու Թբիլիսի-Սագարեջո հատվածում, որը բնութագրվում է երթևեկության մեծ ինտենսիվությամբ, կկառուցվի 31,5 կմ երկարությամբ չորս երթևեկելի գծով ասֆալտբետոնե ճանապարհ։ Մայրուղու շինարարությունը ֆինանսավորվելու է պետբյուջեից։ Ճանապարհի նախագծման աշխատանքներն իրականացվել են ավստրալական և ամերիկյան բարձր որակավորում ունեցող ընկերությունների կողմից՝ Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ։ Ճանապարհի այս հատվածի շինարարական աշխատանքները կիրականացնեն երկու մրցութային ընկերություններ (տարբեր լոտերով):

Աշխատանքների ավարտի նախահաշվային ժամկետը 24-30 ամիս է։ Ամբողջ Թբիլիսի-Սագարեջո հատվածը բաժանված է երեք լոտերի: Այս հատվածում զգալիորեն ավելացել է երթևեկության հոսքերի ինտենսիվությունը, և գործող ճանապարհն անցնում է խիտ բնակեցված գյուղերով և քաղաքներով (Վազիանի, Սարթիճալա, Նինոծմինդա, Սագարեջո): Նոր ճանապարհի կառուցումը զգալիորեն կբարելավի երթևեկության անվտանգությունը և կնվազեցնի ճանապարհորդության ժամանակը:

Բացի այդ, նախագիծը կաջակցի Կախեթիի շրջանում գյուղատնտեսության և զբոսաշրջության զարգացմանը և Վրաստանի տարածքով տարանցիկ միջանցքների մրցունակության բարձրացմանը։

Տեղեկությունը տարածում է ճանապարհային վարչությունը։