Թայվանում «Չամպա» թայֆունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 94-ը՝ վիրավորվել
Թայվանում «Չամպա» թայֆունի պատճառով մեկ մարդ զոհվել է, 94-ը՝ վիրավորվել։
Աղետի պատճառով իշխանությունները տարհանել են ավելի քան հազար մարդու իրենց տներից։
Թայվանի իշխանությունները չեղարկել են այսօր նախատեսված բոլոր 262 ներքին և ավելի քան 660 միջազգային չվերթները։ Որոշ երկաթուղային և լաստանավային ծառայություններ դադարեցվել են, իսկ մի քանի ճանապարհներ փակվել են։
Թայֆունը դադարեցրել է դպրոցական պարապմունքները երկրի 22 վարչական միավորների գրեթե բոլոր քաղաքներում և շրջաններում։
Իշխանությունները կոչ են անում բնակիչներին խուսափել ափամերձ և լեռնային տարածքներից։
Թայֆունի ազդեցությունը զգացվում է նաև Ճապոնիայում։ Օկինավայի էլեկտրաէներգիայի ընկերության տվյալներով՝ աղետի հետևանքով 3630 տնային տնտեսություններ զրկվել են էլեկտրաէներգիայից։ Հորդառատ անձրևներն ու քամին բարդացնում են վերականգնողական աշխատանքները։ Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին կոչ է արել բնակիչներին զգույշ լինել։