Թայվանի հարավում տեղի ունեցած ուժեղ անձրևների պատճառով չորս մարդ է մահացել, ավելի քան 5900-ը՝ տարհանվել
Թայվանի հարավում տեղի ունեցած ուժեղ անձրևների պատճառով չորս մարդ է մահացել, ավելի քան 5900-ը՝ տարհանվել

Ռոյթերսը հաղորդում է, որ Թայվանի հարավում տեղի ունեցած ուժեղ անձրևների պատճառով չորս մարդ մահացել է, իսկ ավելի քան 5900-ը տարհանվել է։

Թայվանի վարչապետ Չո Չունգ-տեն կիրակի օրը հանդիպել է Թայնան քաղաքի բնակիչների հետ։ Քաղաքը ծանր հարված է ստացել «Դանաս» թայֆունից և վերջին ժամանակներս տեղացած ուժեղ անձրևներից։

Նախարարը նշել է, որ իր կաբինետն այս շաբաթ աշխատում է տուժած բնակիչներին փոխհատուցելու համար հատուկ բյուջե մշակելու ուղղությամբ։

«Մենք հազվադեպ ենք նման փոթորիկ ունեցել։ «Դանաս» թայֆունից անցել է մեկ ամիս, և այդ ժամանակվանից ի վեր անձրևը անընդհատ թափվում է», – ասել է վարչապետը։