«Թավիսուփալի համալսարանի» վիզուալ արվեստի ճարտարապետության և դիզայնի դպրոցի ուսանողները շրջեցին Վրաստանի Առաջին ալիքի շենքում, ովքեր ուսումնական պլանի շրջանակներում, ներկայումս մշակում են Հանրային հեռարձակողի ճարտարապետական նախագծի արխիվային նյութը:
Գարնան կիսամյակի ընթացքում ուսանողները կպատրաստեն վերլուծված նյութի հիման վրա աշխատանք, որի շնորհանդեսը տեղի կունենա մոտ ապագայում:
Ինչպես ուսանողները նշեցին, ուսումնասիրված գրաֆիկական նյութից զատ, նրանց համար կարևոր էր տեղում տեսնել կես դար առաջ կառուցված շենք, որտեղ գործառույթն անփոփոխ է, աշխատակազմի հետ զրուցել շենքի հետաքրքիր անցյալի, տեխնոլոգիական և ինժեներական փոփոխությունների մասին:
Ուսանողները շրջեցին հեռարձակողի շենքում, ստուդիաներում և աշխատանքային տարածքում և համեմատեցին բնօրինակ ճարտարապետական գծագրերի հետ: