Թամար Մեմանիշվիլին կգլխավորի Ազգային գնահատման և քննությունների կենտրոնը
Թամար Մեմանիշվիլին կգլխավորի Ազգային գնահատման և քննությունների կենտրոնը

Իրավաբանական հանրային իրավունքի սուբյեկտ «Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի» ղեկավար է նշանակվել Թամար Մեմանիշվիլին։

Նոր ղեկավարին կենտրոնի աշխատակիցներին ներկայացրել են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն և առաջին տեղակալ Լևան Ղիրսիաշվիլին։

Նախարարը շնորհավորել է Թամար Մեմանիշվիլին պաշտոնի նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Կրթության նախարարության տեղեկատվությամբ՝ Թամար Մեմանիշվիլին բազմամյա փորձ ունի պետական հատվածում։ Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է կրթության, գիտության և երիտասարդության նախարարության վարչության (դեպարտամենտի) ղեկավարի, Վրաստանի խորհրդարանի մարդկային ռեսուրսների և ինստիտուցիոնալ զարգացման դեպարտամենտի վերլուծության և ինստիտուցիոնալ զարգացման բաժնի ղեկավարի, ինչպես նաև Վրաստանի ՆԳՆ ակադեմիայի մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավարի պաշտոնները։

Թամար Մեմանիշվիլին Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Նինո Ծերեթելին։