Թամար Գաբունիան հայտարարում է, որ Վրաստանում հաստատվել է այսպես կոչված հնդկական շտամի 72 դեպք
Թամար Գաբունիան հայտարարում է, որ Վրաստանում հաստատվել է այսպես կոչված հնդկական շտամի 72 դեպք

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, այս պահին երկրում գրանցված է այսպես կոչված հնդկական շտամի 72 դեպք:

Ըստ նրա, այս ֆոնին մեծանում են ռիսկերը, որ երեխաների շրջանում դեպքերը կավելանան:

«Նոր շտամների շրջանառության առումով, հատկապես նկատի ունեմ դելտա շտամը, երկրում արդեն կա 72 լաբորատոր հաստատված դեպք, իհարկե, երեխաների մոտ դեպքերի ավելացման ռիսկերը մեծ են», – ասել է Թամար Գաբունիան: