Թամար Գաբունիա. Մինչև շաբաթվա վերջ սպասում ենք «Pfizer» պատվաստանյութին, բժշկական անձնակազմը և 65-ից բարձր տարիքի մարդիկ հնարավորություն կունենան ընտրություն կատարել «Pfizer»-ի և «Astrazeneka»-ի միջև
Թամար Գաբունիա. Մինչև շաբաթվա վերջ սպասում ենք «Pfizer» պատվաստանյութին, բժշկական անձնակազմը և 65-ից բարձր տարիքի մարդիկ հնարավորություն կունենան ընտրություն կատարել «Pfizer»-ի և «Astrazeneka»-ի միջև

Մինչև շաբաթվա վերջ մենք սպասում ենք «Pfizer» պատվաստանյութին և ինչպես բժշկական անձնակազմը, այնպես էլ 65-ից բարձր տարիքի մարդիկ հնարավորություն կունենան ընտրություն կատարել «Pfizer»-ի և «Astrazeneca»-ի միջև, – ասաց միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան:

Նա ասաց, որ 65 տարեկանից բարձր անձանց համար պատվաստումների ծրագիրը ընդլայնվելու է մարտի 25-ից:

«Նրանք կկարողանան ինչպես գրանցվել, այնպես էլ հերթագրվել, որպեսզի պատվաստվեն: Մենք սպասում ենք «Pfizer» պատվաստանյութին մինչև այս շաբաթվա վերջ, այնպես որ ինչպես բժշկական անձնակազմը, այնպես էլ 65-ից բարձր տարիքի մարդիկ հնարավորություն կունենան, իհարկե, որոշակի սահմաններում ընտրել «Pfizer»-ի և «Astrazeneca»-ի միջև: Ապրիլի վերջին մենք սպասում ենք լրացուցիչ չափաբաժինների, որը սահմանված է «Կովաքս» հարթակի կողմից», – ասաց Թամար Գաբունիան:

Հիշեցնենք, որ ըստ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեի հայտարարությամբ, պատվաստումների խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ մարտի 25-ից 75-ից բարձր և 65-ից 75 տարիքի խմբերը կներգրավվեն կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացին: