Թամար Գաբունիա. Դեռ վաղ է լավատեսական կանխատեսում անել, բայց դիտվում է համաճարակային իրավիճակի մի փոքր կայունացման պատկեր
Թամար Գաբունիա. Դեռ վաղ է լավատեսական կանխատեսում անել, բայց դիտվում է համաճարակային իրավիճակի մի փոքր կայունացման պատկեր

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով, այս փուլում նոր սահմանափակումներ չեն նախատեսվում: Նրա խոսքով, այսօր անհրաժեշտ է կիրառել երկրում գործող կանոնակարգերը:

Թամար Գաբունիան ասաց նաև, որ երկրում որոշ չափով դիտվում է մի փոքր կայունացման պատկեր:

«Առայժմ գլխավորը սահմանափակումների կիրառումն է: Այս փուլում լրացուցիչ սահմանափակումներ մտցնելը չի քննարկվում: Մի բան կարող եմ ասել, որ այսօրվա թվերը համեմատաբար ավելի ցածր են, քան երեկ էին և նույնիսկ շաբաթվա սկզբին: Լավ է, որ նոր դեպքերում ցատկային ավելացում չի դիտվում: Իհարկե, դեռ վաղ է որևէ լավատեսական կանխատեսում անել, բայց այս թվերի հիման վրա փոքր-ինչ կայունացման պատկեր է դիտվում: Այսպիսով, գլխավորն այն հանձնարարականների և կանոնակարգերի կիրառումն է, որոնք արդեն սահմանված են»,- ասաց Թամար Գաբունիան:

Թողնել մեկնաբանություն