Թաիլանդում շինարարական կռունկը ընկել է երեք գնացքի վագոնների վրա, զոհվել է առնվազն 19 մարդ
Թաիլանդի հյուսիսարևելյան հատվածում շինարարական կռունկը ընկել է գնացքի երեք վագոնների վրա, ինչի հետևանքով առնվազն 19 մարդ զոհվել է, ևս 80-ը՝ վիրավորվել։
Այս մասին տեղեկացնում է «Reuters»-ը։
Մեդիայի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Նախոն Ռաչասիմա նահանգում այն ժամանակ, երբ կռունկը աշխատում էր երկաթուղային նախագծի շրջանակում։ Ըստ հաղորդագրությունների՝ միջադեպի հետևանքով գնացքը դուրս է եկել ռելսերից։
Թաիլանդի տրանսպորտի նախարարի խոսքով՝ միջադեպի պահին գնացքում եղել է 195 ուղևոր, և նա պահանջել է գործի խորքային քննություն։
«Հայտնաբերվել է 19 մարմին, սակայն վագոններում դեռ մնում են մի քանի մարդ, որոնց դուրս բերել առայժմ չի հաջողվել», – նշել են տեղական ոստիկանությունում։