Թուրքիայում հեղաշրջմանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալվել է 360 մարդ
Թուրքիայի իշխանությունները տվել են 360 մարդու ձերբակալության օրդեր, դրանց դվում 343 զինվորական է:
Նշված մարդիկ մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 16-ին պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ: Թուրքական լրատվամիջոցների լրատվությամբ ձերբակալությունները հիմնականում իրականացվել են Ստամբուլում:
Հիշեցնենք, Թուրքիայի իշխանությունները պետական հեղաշրջում կազմակերպելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող Փեթհուլա Գյուլենին:
2016 թվականի հուլիսի 16-ից հետո ընդհանուր առմամբ ձերբակալվել է 50 հազարից ավելի մարդ, 150 հազարը հեռացվել է աշխատանքից:
Հեղինակ -
Edgar Barsegyan