Թիվ 51 և առաջին էքսպերիմենտալ դպրոցների տնօրենները հարցաքննվում են ոստիկանության գլխավոր վարչությունում
Թիվ 51 և առաջին էքսպերիմենտալ դպրոցների տնօրենները հարցաքննվում են ոստիկանության գլխավոր վարչությունում

Առաջին էքսպերիմենտալ դպրոցի տնօրեն Խաթունա Բարաբաձեին  այս րոպեներին հարցաքննում են Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում: Նշենք, որ հարցաքննվում է նաև թիվ 51 հանրային դպրոցի տնօրեն Մանանա Թուրքիան:

Հիշեցնենք, Խորավայի փողոցում դեկտեմբերի 1-ին անչափահասների միջև դիմակայության արդյունքում զոհվել է երկու անչափահաս: Նրանք թիվ 51 դպրոցի աշակերտներ էին: Ինչ վերաբերում է սպանության մեջ մեղադրվող անչափահասներին, նրանք առաջին էքսպերիմենտալ դպրոցի աշակերտներ են:

Դատախազությունը սպանության մեջ մեղադրվող երկու անչափահասի ենթարկել է քրեական պատասխանատվության:

Այսօրևեթ Թբիլիսիի քաղաքային դատարանը որպես խափանման միջոց կիրառել է նախնական կալանք:

Այս գործով, հանցանքը թաքցնելու մեղադրանքով ձերբակալվել է ևս երեք մարդ: