Թբիլիսիում իրականացրած հատուկ գործողության կապակցությամբ ՆԳՆ-ը տարածում է հատուկ հայտարարություն
Թբիլիսիում իրականացրած հատուկ գործողության կապակցությամբ Ներքին գործերի նախարարությունը տարածում է հատուկ հայտարարություն:
«Պետական անվտանգության ծառայության կողմից, Թբիլիսիում Գաբրիել Սալոսի փողոցում իրականացրած հատուկ գործողությանը մասնակցել են ՆԳՆ-ն առանձնահատուկ հանձնարարությունների դեպարտամենտի, Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի և պարեկային ոստիկանության դեպարտամենտի, ինչպես նաև արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության հրշեջ փրկարարական ծառայության աշխատակիցները:
Պարեկային ոստիկանությունը պետական անվտանգության ծառայության հետ համագործակցելով հսկում էր հատուկ գործողության տարածքը, ինչպես նաև իրականացրել է բնակչության էվակուացիան: Նշված տարածքում իրավապահները խիստ վերահսկում էին քաղաքացիների տեղաշարժը: Պարեկային ոստիկանության բոլոր քայլերը ուղղված են եղել բնակչության անվտանգությունը պաշտպանելու ուղղությամբ:
Հատուկ գործողության հետևանքով ոչ մի քաղաքացի չի տուժել:
Դեպքի վայրում գտնվում էր ՆԳ նախարար Գիորգի Գախարիան, ինչպես նաև նրա տեղակալներ՝ Կախաբեր Սաբանաձեն և Մերաբ Մալանիան:
Ինչ վերաբերում է հատուկ գործողության արդյունքում վիրավորված իրավապահներին, ապա նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ներքին գործերի նախարարությունը ցավակցում է զոհված հատուկ ջոկատայինի ընտանիքի անդամներին»,- ասված է հայտարարության մեջ:
Հեղինակ -
Edgar Barsegyan