Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Շվեյցարիայի համադաշնության նախագահը:
Այցի շրջանակներում պաշտոնական հանդիպումները սկսվելու են առավոտից:
Առաջին հանդիպումը կայանալու է նախագահի նստավայրում, որտեղ երկու երկրների նախագահների դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված ձևաչափով: Հանդիպման ավարտից հետո նախագահները հայտարարություններ կանեն լրագրողների համար:
Այցի շրջանակներում Դորիս Լոյտհարդը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan