Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Դորիս Լոյտհարդի հետ
Գիորգի Մարգվելաշվիլին հանդիպել է Դորիս Լոյտհարդի հետ

Վրաստանի նախագահ Գիորգի մարգվելաշվիլին Հավլաբարի նստավայրում ընդունել է Շվեյցարիայի համադաշնության նախագահ Դորիս Լոյտհարդին:

Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններ, Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականություն և Շվեյցարիայի առանձնահատուկ դերը Վրաստան – Ռուսաստան հարաբերություններում,- ահա սրանք էին երկու երկրների նախագահների միջև հանդիպման գլխավոր թեմաները:

Գիորգի Մարգվելաշվիլին դրական է գնահատել Վրաստանի և Շվեյցարիայի երկկողմ համագործակցության տեմպերի զարգացումը և շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի նախագահին այցելության համար:

Վրաստանի նախագահը ընդգծել է նաև Շվեյցարիայի աջակցության կարևորությունը Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցով:

Գիորգի Մարգվելաշվիլին իր շվեյցարացի գործընկերոջը մանրամասն լրատվություն է փոխանցել  Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ, և ցավով նշել է, որ այդ հարաբերությունները անհեռանկարային են: Մարգվելաշվիլիի խոսքերով Շվեյցարիան, որպես միջնորդ երկիր պետք է լրատվություն ունենա Վրաստանի բռնազավթված տարածաշրջաններում ստեղծված իրավիճակի մասին: