Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Շվեյցարիայի համադաշնության նախագահը
Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Շվեյցարիայի համադաշնության նախագահը

Պաշտոնական այցով Վրաստան է ժամանել Շվեյցարիայի համադաշնության նախագահը:

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կայացել է Դորիս Լոյտհարդի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Շվեյցարիայի նախագահին օդանավակայանում դիմավորել են Վրաստանի նախագահի վարչակազմի աշխատակիցները և արտաքին գործերի նախարարը: Նշվում է, որ պաշտոնական հանդիպումները տեղի են ունենալու վաղը:

Առաջին հանդիպումը կայանալու է նախագահի նստավայրում, որտեղ երկու երկրների նախագահների դեմ առ դեմ հանդիպումից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված ձևաչափով: Հանդիպման ավարտից հետո նախագահները հայտարարություններ կանեն լրագրողների համար:

Այցի շրջանակներում Դորիս Լոյտհարդը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: