Այսօր Վրաստան է ժամանելու Չվեյցարիայի համադաշնության նախագահ Դորիս Լոյտհարդը
Այսօր Վրաստան է ժամանելու Չվեյցարիայի համադաշնության նախագահ Դորիս Լոյտհարդը

Պաշտոնական այցով այսօր Վրաստան է ժամանելու Չվեյցարիայի համադաշնության նախագահ Դորիս Լոյտհարդը:

Նրա պաշտոնական դիմավորման արարողությունը կայանալու է վաղը Վրաստանի նախագահի նստավայրում:

Վրաստանի և Շվեյցարիայի նախագահները հանդիպելու են դեմ առ դեմ, որից հետո կայանալու է ընդլայնված ձևաչափով հանդիպում պատվիրակության  ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման ավարտից հետո նախագահները հայտարարություններ կանեն մամուլի համար:

Այցի շրջանակներում Դորիս Լոյտհարդը հանդիպելու է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և խորհրդարանի նախագահ Իրակլի ԿՈբախիձեի հետ: