Թբիլիսիում բացվել է վրաց գրող Նիկոլոզ Բարաթաշվիլիի տուն-թանգարանը: Միջոցառումը նվիրվել է Նիկոլոզ Բարաթաշվիլիի 200-ամյա հոբելյանին: Թանգարանի բացմանը ներկա է գտնվել Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Թանգարանում ներկայացվել են գրողի կյանքի և գործունեության հետ կապված առարկաներ՝ գուք, ժողովրդական երաժշտական գործիքներ և այլ նյութեր:
Նշենք, որ տուն-թանգարանի վերաբորոգման աշխատանքները ընթանում էին մի քանի տարվա ընթացքում:
«Նիկոլոզ Բարաթաշվիլիի տուն-թանգարանը, որտեղ իրականացվել են վերանորոգման աշխատանքներ իսկական շեդեվր է: Այստեղ հնարավորություն է տրվում իրական ձևով ընկալել Բարաթաշվիլիի գործունեությունը: Դա մեր հարստությունն է, մեր ավանդույթը, որը պետք է պահպանենք»,- ասել է Կալաձեն:




Հեղինակ -
Edgar Barsegyan