Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում հարցաքննում են Խորավայի փողոցի միջադեպի վկաներին. Տեսանյութ
Թբիլիսիի ոստիկանության գլխավոր վարչությունում ընթանում է Խորավայի փողոցի սպանության գործով երկու անչափահասի հարցաքննություն:
Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, նա թիվ 51 դպրոցի աշակերտ է և ոստիկանություն է ներկայացել մոր և փաստաբանի հետ միասին:
ևս մեկ երիտասարդը արդեն մեկ ժամից ավել է ինչ հարցաքննվում է:
Փաստաբանները չեն կոնկրետացնում արդյոք նրանց պաշտպանյալները լրատվություն ունեն սպանության մասին թե ոչ:
Հիշեցնենք, ՆԳՆ-ի աշխատակիցները կանխամտածված սպանության մեղադրանքով ձերբակալել են 2001 թվականին ծնված երիտասարդի:
Տեղի ունեցած փաստի կապակցությամբ Թբիլիսիի ոստիկանության վարչությունը հետաքննություն է սկսել Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն): Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ:
Պարզվել է նաև, որ մեղադրյալը Թբիլիսիի թիվ 1 հանրային դպրոցի աշակերտ է: