Տեսանյութ «Վրացական երազանքի» գրասենյակում այսօրվա հանդիպումներից

15:31, 17.10.2026

«Վրացական երազանքը» հրապարակում է կուսակցության գրասենյակում այսօր տեղի ունեցած հանդիպումների տեսագրությունները։

Ինչպես հայտնի է, կուսակցության քաղխորհրդի նիստը սկսվել է ժամը 13:00-ին, որից հետո տեղի կունենա խորհրդարանական մեծամասնության նիստը։

Երկու նիստերին էլ մասնակցում է կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին։

Հանդիպումներին մասնակցում են նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն և կառավարության անդամներ։

Նմանատիպ