Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է 40 մարդ, ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել Մարսելում և Լիոնում ցուցարարներին ցրելու համար

16:00, 17.10.2026

Փարիզի ոստիկանությունը տեղական ժամանակով ժամը 09:30-ի դրությամբ ձերբակալել է 40 մարդու: Քաղաքի ոստիկանության պրեֆեկտուրայի տվյալներով՝ ձերբակալությունները կատարվել են մայրաքաղաքի տարբեր թաղամասերում անցկացված ստուգումների արդյունքում։

Պրեֆեկտուրայի տվյալներով՝ ձերբակալվածների մեծ մասը կրում էր ինքնապաշտպանության արգելված միջոցներ կամ զենք: Գործակալության տվյալներով՝ առգրավված իրերի թվում էին կեղծ ոստիկանական թևկապ և դանակ։

Բողոքի ցույցերի պատճառով Փարիզում փակվել են մետրոյի մի քանի գծեր։

Մարսելում ցուցարարները աղբամաններով և սկուտերներով փակել են մայրուղին, որից հետո ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարներին ցրելու համար։

Բացի այդ, Լիոնում նույնպես ցույց է տեղի ունենում: Ցուցարարները փորձել են փակել ճանապարհը, և ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել նրանց ցրելու համար: Իրավապահ մարմինների աշխատակիցները մի քանի մարդու են ձերբակալել։

Նմանատիպ