Իրակլի Կոբախիձե. Մենք տեսնում ենք վրաց ժողովրդի նկատմամբ անարդար վերաբերմունք, հետևաբար, չենք կարծում, որ պետք է որևէ բարելավում ակնկալենք Եվրահանձնաժողովի հաջորդ զեկույցում

17:04, 17.10.2026

Եվրոպական հանձնաժողովի հաջորդ զեկույցը Եվրամիության ընդլայնման վերաբերյալ, հավանաբար, նման կլինի նախորդին, քանի որ մենք որևէ էական փոփոխություն չենք տեսնում Եվրոպական հանձնաժողովի մոտեցումներում,- ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ իշխող թիմը այս առումով որևէ բարելավում չի սպասում։

«Մենք որևէ էական փոփոխություն չենք տեսնում Եվրոպական հանձնաժողովի մոտեցումներում, ինչը շատ տխուր է։ Մենք տեսնում ենք, որ կա կրկնակի ստանդարտ, վրաց ժողովրդի նկատմամբ անարդար վերաբերմունք, որը դեռևս չի փոխվել։ Հետևաբար, մենք չենք կարծում, որ պետք է որևէ բարելավում ակնկալենք, ինչը տխուր իրականություն է», – ասել է Կոբախիձեն։

Նմանատիպ