Ալբանիայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն հինգերորդ օրը, մինչ օրս ձերբակալվել է ընդհանուր առմամբ 500 ցուցարար, որոնցից 330-ն արդեն ազատ են արձակվել
Ալբանիայում բողոքի ցույցերը շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Հազարավոր երիտասարդներ հավաքվել են մայրաքաղաք Տիրանայում՝ Կրթության նախարարության դիմաց։
Ցույցը բռնի բնույթ է ստացել, երբ դիմակավորված երիտասարդները քարեր են նետել ոստիկանության վրա։ Ոստիկանությունը նրանց դեմ օգտագործել է լուսաձայնային նռնակներ, արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Ոստիկանության տվյալներով՝ մինչ այժմ ձերբակալվել է ընդհանուր առմամբ 500 ցուցարար, որոնցից 330-ը ազատ են արձակվել։ Վիրավորվել է 120 ոստիկան և 45 ցուցարար։
Ցուցարարները պահանջում են վարչապետ Էդի Ռամայի հրաժարականը։ Ուսանողները մեղադրում են կառավարության պաշտոնյաներին կոռուպցիայի և կրթության նկատմամբ անփութության մեջ։ Նրանց դժգոհության պատճառներից մեկը Ալբանիայի ափամերձ տարածքների վաճառքն է հանգստավայրի կառուցման համար։
Ռոյթերսի տվյալներով՝ հանգստավայրի կառուցման նախագիծը աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ինքը՝ Ռաման, հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ։ Նա ասում է, որ անկարգությունները ուսանողների պատճառով չեն, և դրա համար մեղադրում է ընդդիմությանը և «արտաքին ուժերին»։