Դոնալդ Թրամփը, պատասխանելով Վլադիմիր Զելենսկու հրաժարականի վերաբերյալ հարցին, ասել է, որ մոտ ապագայում կհրապարակի որոշակի «մանրամասներ»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Զելենսկու հրաժարականի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասել է, որ մոտ ապագայում կհրապարակի որոշակի «մանրամասներ»։
Լրագրողը Դոնալդ Թրամփին հիշեցրել է, որ Ուկրաինայի կողմից ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները նա անվանել է ամոթ և հարցրել. «Դուք ուզում եք, որ Զելենսկին հեռանա։ Մոռացե՞լ եք, որ նախագահ Պուտինն է սկսել պատերազմը»։ Թրամփը չի պատասխանել հարցին և նշել է, որ գիտի մանրամասները, որոնք կհրապարակի ապագայում։
«Ինձ ոչինչ չի հետաքրքրում, բացի մեկ բանից. ես ուզում եմ, որ այս պատերազմն ավարտվի։ Միջին հաշվով, ամսական մահանում է 25,000 զինվոր։ Անցյալ ամիս մահացել է 32,000 մարդ։ Կարծում եմ՝ երկու առաջնորդներն էլ, որոնց հետ ես խոսում եմ, ցանկանում են, որ պատերազմն ավարտվի, և կարծում եմ, որ այն կավարտվի։ Ինձ ոչինչ չի հետաքրքրում», – ասել է ԱՄՆ նախագահը։