Տերեզա Մեյը հայտարարում է, որ Բրեքսիտից հետո չի պատրաստվում հեռանալ պաշտոնից
Մեծ Բրիտանիայի վարչապետ, Տերեզա Մեյը հայտարարում է, որ Բրեքսիտից հետո չի պատրաստվում հեռանալ պաշտոնից: Լրատվությունն այս մասին տարածում է «Սքայ Նյուսը»:
Մի քան օր առաջ բրիտանական մամուլում տարածվել էր լրատվություն, որ մինչև մայիսի վերջը մի քանի նախարար պահանջելու է վարչապետի պաշտոնաթողությունը:
«Դեկտեմբերին հստակ հայտարարել եմ, որ իմ պարտականությունը միայն բրեքսիտի իրականացումը չէ»,-հայտարարել է Մեյը:
Անցած տարվա ավարտին Տերեզա Մեյը ասել է, որ 2022 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ չի պատրաստվում ղեկավարել պահպանողական կուսակցությունը:
Հեղինակ -
Edgar Barsegyan