«Telegraph» – Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու դիմաց Դոնալդ Թրամփը կարող է Վլադիմիր Պուտինին առաջարկել Ալյասկայի և Ուկրաինայի օկուպացված տարածքների հազվագյուտ հանքանյութերին հասանելիություն

14:20, 14.08.2025

Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու դիմաց Դոնալդ Թրամփը կարող է Վլադիմիր Պուտինին առաջարկել Ալյասկայի և Ուկրաինայի օկուպացված տարածքների հազվագյուտ հանքանյութերին հասանելիություն։ Այս մասին հաղորդում է «Telegraph»-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ քննարկվում է նաև ռուսական ավիացիոն արդյունաբերության նկատմամբ ամերիկյան որոշակի պատժամիջոցների վերացումը։

Տեղեկատվության համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կհանդիպեն Ալյասկայում օգոստոսի 15-ին։

Նմանատիպ