Տեղամասերի բացման և կազմակերպման գործընթացը անցել է առանց խախտումների, քվեարկությունը նույնպես ընթանում է հանգիստ մթնոլորտում. «Բազմազգ Վրաստան»
Տեղամասերի բացման և կազմակերպման գործընթացը անցել է առանց խախտումների, քվեարկությունը նույնպես ընթանում է հանգիստ մթնոլորտում. «Բազմազգ Վրաստան»

«Բազմազգ Վրաստանի» փոխանցմամբ, իրենց կարճաժամկետ դիտորդների տեղեկությամբ, տեղամասի բացման և կազմակերպման գործընթացը 07:00-ից 08:00-ն իրականացվել է առանց որևէ թերության, ինչպես նաև քվեարկության գործընթացն ընթանում է հանգիստ մթնոլորտում:

«Գրեթե բոլոր ընտրատեղամասերը, որտեղ եղել են «Բազմազգ Վրաստանի» դիտորդները, պատրաստ էին ընդունել առաջին ընտրողին: Ըստ դիտորդների, տեղամասի բացման գործընթացին հիմնականում մասնակցել են տեղամասային ընտրական հանձնաժողովի 10 անդամներ: Բացի այդ ընտրատարածքներում պահպանվում են կովիդի անվտանգության միջոցառումները»,- հայտարարել է «Բազմազգ Վրաստանի» ներկայացուցիչ Լելա Տալիուրին:

Նրա խոսքով ՝ մինչ այժմ գրանցվել է ընտրատեղամաս ժամանած ընտրողների գրանցման մեկ փաստ:

«Ռուսթավիի թիվ 12.20.82 ընտրատեղամասում, «փաստաբանների և իրավաբանների միջազգային դիտարանի» դիտորդ Նինո Ջիբլաձեն, ընտրատեղամաս այցելած ընտրողներին գրանցում էր իր մոտ և թվերը փոխանցում հեռախոսով:

«Բազմազգ Վրաստանի» դիտորդը նկատեց այս փաստը և արձագանքման համար դիմեց տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահին: Տեղամասային ընտրական հանձնաժողովի քարտուղարի ցուցմունքով, դիտորդը մտել է շենքի սենյակներից մեկը, սակայն շարունակել է գրանցել ընտրատեղամաս ժամանած ընտրողներին («Բազմազգ Վրաստան»-ի դիտորդի հաղորդմամբ, հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, հավանաբար, ծանոթ էին այդ անձին): «Բազմազգ Վրաստանի» դիտորդի կողմից նկատողություն տալուց հետո նրան հեռացրել են ընտրատեղամասից: Ավելի ուշ Նինո Ջիբլաձեն վերադարձավ ընտրատեղամաս, գրանցվեց և դուրս եկավ տեղամասից: Ընտրությունների երկրորդ փուլին հետևում է կազմակերպության 200 դիտորդ: Այդ թվում 175 տեղամասային ընտրական հանձնաժողովների, 18 շարժական խմբերի և 7 շրջանային ընտրական հանձնաժողովների դիտորդներ:

Ընտրությունների օրը դիտարկումը ներառում է ընդհանուր առմամբ 7 մեծամասնական ընտրատարածք: Դրանք են ՝ Ռուսթավի և Գարդաբանի (# 12), Լագոդեխի, Ղվարելի, Թելավի և Ախմետա (#10)- Կախեթի, Մցխեթա Մթիանեթի (# 11), ինչպես նաև Կրծանիսի (# 1), Իսանի (# 4), Սամգորի (# 5) և Գլդանի (# 8) – Թբիլիսի», – հայտարարում են  կազմակերպությունում: