Ծրագրվում է մետրոյի գնացքների շարժման ինտերվալը նվազեցնել մինչև 2,5 րոպե
Թբիլիսիի տրանսպորտի քաղաքային ծառայության ղեկավար Մամուկա Մումլաձեի հայտարարությամբ, մետրոյի գնացքների շարժման ինտերվալը նվազեցվելու է մինչև 2,5 րոպե: Նրա խոսքերով 2018 թվականի բյուջեով նախատեսված է տրանսպորտի ուղղությամբ իրականացնել մոտ 100 մլն. լարի արժեք ունեցող նախագծեր:
«Հիմնական հարցը դա մետրոյի գնացքների ինտերվալի նվազեցումն է, որը հնարավորություն կտա տեղափոխել ավելի շատ ուղևորների: Ներուժը մեծ է և այդ փոփոխությունների համաձայն մետրոն հնարավորություն ունի օրեկան տեղափոխել 450 000-ից ավելի մարդու: Մենք աշխատելու ենք նաև ավտոբուսների ուղղությամբ: Այսօր բացել ենք մի քանի նոր գիծ և հուսով ենք ուղիների քանակը գնալով ավելանալու է»,- ասել է Մումլաձեն:
Հեղինակ -
Edgar Barsegyan