Ճիշտ է, այս տարի մենք Զատիկին դիմավորում ենք դատարկ տաճարներում, բայց միմյանց հանդեպ սերը կօգնի մեզ հաղթահարել աղետ դարձած վիրուսը. Վիրահայոց թեմի առաջնորդ

18:24, 11.04.2020

Ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Զատիկը:

Հայ Առաքելական եկեղեցու Վրաց թեմի առաջնորդ հոգեշնորհ Կիրակոս վարդապետ Դավթյանը շնորհավորում է Սուրբ Զատիկիը:

«Ապրիլի 12-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Զատիկը: Կցանկանայի շնորհավորել մեր հավատացյալներին այս փառավոր տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Քրիստոսի հարությամբ, մեր սրիրտը լցվի սիրով ու ուրախությամբ: Ճիշտ է, այս տարի մենք տոնը դիմավորում ենք դատարկ տաճարներում, բայց միմյանց հանդեպ սերը կօգնի մեզ հաղթահարել մարդկանց համար այսօր աղետ դարձած վիրուսը և մենք հնարավորություն կունենանք ապագայում միասին տոնել Սուրբ Զատիկը: Շնորհավոր Սուրբ Զատիկ: Քրիստոս հարյավ ի մեռելոց», – ասվում է Կիրակոս վարդապետ Դավթյանի ուղերձում:

Հարության տոնի պատարագները, ապրիլի 12-ին, կանցկացվեն երկու եկեղեցիներում, կսկսվեն 10:30-ին և կավարտվեն Հրաշափառ Հարության տոնի շնորհավորանքով: Վիրահայոց թեմում հայտարարում են, որ երկրում գործող արտակարգ դրությունից ելնելով, տոնական արարողությունները կանցկացվեն փոփոխված ձևաչափով: Հավատացյալները կկարողանան, պատարագը լսել եկեղեցու բակում՝ բարձրախոսների միջոցով, որտեղ կկանգնեն հեռավորություն պաշտպանելով: Պատարագը կհեռարձակվի առցանց, որպեսզի հավատացյալները տանից կարողանան մասնակցել տոնական միջոցառումներին:

Նմանատիպ