Ճապոնիայում տեղի է ունեցել 7.6 մագնիտուդով երկրաշարժ

20:05, 08.12.2025

Ճապոնիայում տեղի է ունեցել 7.6 մագնիտուդով երկրաշարժ։ Երկրաշարժը տեղի է ունեցել երկրի հյուսիսարևելյան շրջանում՝ Աոմորի պրեֆեկտուրայում։

Ցունամիի վտանգի մասին նախազգուշացում է տրվել Հոկայդո, Աոմորի և Իվատե պրեֆեկտուրաների համար։

Ակնկալվում է, որ ալիքների բարձրությունը կհասնի ավելի քան երեք մետրի։

Առաջին ցունամիի ալիքները, որոնց բարձրությունը 40 սմ է, արդեն գրանցվել են Աոմորիում։

Նմանատիպ