Ճապոնիայում սկսվել է Սակուրայի ծաղկելու սեզոնը
Ճապոնիայում սկսվել է Սակուրայի ծաղկելու սեզոնը

Ճապոնիայում սկսվել է Սակուրայի ծաղկելու սեզոնը: Ինչպես փոխանցում է ճապոնական «կիոդո» լրատվական գործակալությունը, առաջին սակուրան ծաղկել է Նագասակիի այգում: Սակուրայի ծաղկելուն հետևում է Ճապոնիայի օդերևույթաբանական ծառայությունը:

Սեզոնը բացված է համարվում այն բանից հետո, ինչ վերահսկելի ծառերի վրա ծաղկում է առնվազն հինգ ծաղիկ:

Նագասակիի այգում սակուրան ծաղկել է սովորականից չորս օր շուտ, ինչը կապված է Ճապոնիայում տաք եղանակի հետ: Տոկիոյում օդի ջերմաստիճանը հասել է 19 աստիճանի:

Սակուրան համարվում է Ճապոնիայի խորհրդանիշը: Ճապոնիայում աճում է հինգ հիմնական և 200 հիբրիդային տեսակի սակուրա: