Ճապոնիայում վերջին մեկ շաբաթվա ընթացքում շոգից մահացել է ևս երկու մարդ:
1972 թվականից հետո գրանցված ամենաշոգ ամառվա ընթացքում, շոգից մահացածների թիվը գերազանցում է 140-ը: Հոսպիտալիզացված է 5 890 մարդ:
Օդի բարձր ջերմաստիճանը երկրում նկատվում է հունիսից: Որոշ շրջաններում այն հասել է ռեկորդային՝ 41,1 աստիճանի: Օդերևութաբանների կանխատեսմամբ, ուժեղ տապը կպահպանվի մինչև սեպտեմբերի 15-ը: