Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի

Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի:

Աղետը առաջացել է երկրի հարավ-արևմտյան շրջաններում հորդառատ անձրևների պատճառով:

Ամենաբարդ իրավիճակը Կումամոտոյի և Կագոշիմայի պրեֆեկտուրաներում է:

Տեղական իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան մեկ միլիոն մարդու:

Փրկարարները մինչև այժմ որոնում են 10 մարդու: Փրկարարական գործողություններին մասնակցում է 40 000 փրկարար: