Ճապոնիայում ջրհեղեղի հետևանքով մահացել է առնվազն 37 մարդ:
Երկրի հարավ-արևմտյան շրջաններում աշխատում է ավելի քան 40 000 փրկարար:
Ճապոնիայում հորդառատ անձրևները առաջացրել են սողանքներ և գետերի վարարում:
Ըստ «BBC»-ի, տարվա այս ժամանակաշրջանում Ճապոնիայում նման ջրհեղեղները հաճախակի են, սակայն վերջին երկու օրերը շատ անձրևոտ էին:
Ճապոնիայի օդերևութաբանական ծառայության տվյալներով, նշված տարածաշրջանում նման հզորության անձրևներ չեն գրանցվել:
Ամենաբարդ իրավիճակը՝ Կումամոտո և Կագոշիմա պրեֆեկտուրաներում է:
Փրկարարներն այժմ որոնում են 13 քաղաքացու: