Ծերեթելիի պողոտան հատող փողոցներում երթևեկությունն աստիճանաբար կսահմանափակվի մինչև վերականգնման ավարտը

10:12, 19.01.2024

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնում են, որ մինչև վերականգնողական աշխատանքների ավարտը Դիդուբեի թաղամասում աստիճանաբար կսահմանափակվի Ծերեթելիի պողոտան հատող փողոցների երթևեկությունը, Ակակի Ծերեթելիի պողոտայում վերականգնողական աշխատանքները ինտենսիվ շարունակվում են։

«Այս պահին ընթանում է ճանապարհային աշխատանքների վերջին փուլը, ինչի պատճառով Ծերեթելիի պողոտայում՝ «Դինամո Արենա»-ի հարակից տարածքից մինչև Շոթա Շալիկաշվիլիի անվան կամուրջ ճանապարհահատվածում՝ Ծերեթելիի պողոտան հատող փողոցներում աստիճանաբար կսահմանափակվի երթևեկությունը։

Ճանապարհի աշխատանքները կավարտվեն հունվարի վերջին, Ծերեթելիի պողոտայում երթեւեկությունը երկու ուղղություններով կվերականգնվի։

Թբիլիսիի քաղաքապետարանը հայցում է ձեր ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»,- նշված է քաղաքապետարանի տեղեկատվության մեջ։

Նմանատիպ