Ծառայողական պարտավորությունների կատարման ժամանակ զոհված հրշեջ-փրկարարը Բաթումիում հուղարկավորվել է պատվո պահակախմբի ուղեկցությամբ
Մի քանի օր առաջ հրդեհաշիջման ժամանակ, ողբերգականորեն զոհված ՆԳ նախարարության արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակից, 25-ամյա Թորնիկե Կիպարոիձեին, Բաթումիի տաճարից հուղարկավորել են պատվավոր պահակախմբի ուղեկցությամբ:
Ծառայողական պարտավորությունների կատարման ժամանակ զոհված հրշեջ-փրկարարի ընտանիքին, գործընկերներին և մերձավորներին անձամբ ցավակցել են՝ ներքին գործերի նախարար, Վախտանգ Գոմելաուրին, նրա տեղակալ Վլադիմեր Բորցվաձեն և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:
«Ես ցավակցություն եմ հայտնել ընտանիքին, նա շատ լավ, համարձակ տղամարդ էր, որից զրկվեց առաջին հերթին իր ընտանիքը, ապա աշխատանքը և հայրենիքը: Այս մարդիկ իսկապես հերոսներ են, նրանք իրենց կյանքը զոհաբերում են մեր յուրաքանչյուր քաղաքացուն փրկելու համար: Մեզանից պակասեց լավ մարդ, լավ որդի, լավ ամուսին», – ասել է Վախտանգ Գոմելաուրին:
Ներքին գործերի նախարարի հետ միասին, Բաթումիում էին գտնվում արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար, Թեյմուրազ Մղեբրիշվիլին, նրա տեղակալ Լևան Ղիրսիաշվիլին և հրշեջ-փրկարարական վարչության պետ, Դավիթ Սուխիշվիլին:
Բաթումիում են գտնվում նաև տարբեր քաղաքներից հրշեջներ և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության վարչակազմի ներկայացուցիչներ:
Թորնիկե Կիպարոիձեին հուղարկավորեցին ռազմական հարգանքներով: Պատվավոր պահակախումբը հատուկ հարգանքի տուրք մատուցեց նրա հիշատակին և Վրաստանի պետական դրոշը հանձնեց զոհվածի ընտանիքին:
Թորնիկե Կիպարոիձեն կանչի էր մեկնել փետրվարի 11-ին, երբ ընկավ հրդեհաշիջման սանդուղքից: Չնայած բժիշկների միջամտությանը, նրան փրկել չի հաջողվել:
Երիտասարդ հրշեջ-փրկարարը մեկ տարի աշխատել է արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունում: 2014-2018 թվականներին ծառայել է պաշտպանության ուժերում: 2017-2018 թվականներին մասնակցել է Աֆղանստանի խաղաղապահ առաքելությանը:
Թորնիկե Կիպարոիձեն պարգևատրվել է «խաղաղապահ առաքելությանը մասնակցության համար» մեդալով: Նա ուներ կին և մեկ մանկահասակ երեխա: