Ծանրամարտ | Եվրոպայի առաջնությունում Սաբա Ասանիձեն իր ելույթը ավարտեց չորրորդ տեղում #1TVSPORT
Մոլդովայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 89 կգ քաշային կարգում հանդես է եկել Վրաստանի հավաքականի անդամ Սաբա Ասանիձեն։
Վրացի ծանրորդը հաջողությամբ կատարել է բոլոր վեց մոտեցումները՝ պոկումում՝ 150/154/158 կգ, իսկ հրումում՝ 185/191/194 կգ։ Երկամարտի արդյունքում նա հավաքել է 352 կգ և զբաղեցրել է չորրորդ տեղը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում վրացի ծանրորդների հաշվին արդեն հինգ մեդալ կա։ Մրցաշարի մրցանակակիրներ են դարձել Ռամին Շամիլիշվիլին (երկու բրոնզ) և Գոդերծի Բերդելիձեն (մեկ բրոնզ, երկու արծաթ)։
Ապրիլի 19-ին մրցահարթակ դուրս կգան երեք վրացի ծանրորդներ՝ ժամը 17:00-ին կանանց 81 կգ քաշային կարգում հանդես կգա Նաթիա Գադելիան, իսկ ժամը 20:00-ից սկսած՝ 96 կգ քաշային կարգում մեդալների համար կպայքարեն Ռևազ Դավիթաձեն և Իրակլի Գոբեջիշվիլին։
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ուղիղ հեռարձակումները ներկայացնում է «Առաջին ալիքը Սպորտ» հեռուստաընկերությունը։