«Տավ Ջորջիա» - 2022 թվականի նոյեմբերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 2019 թվականի նոյեմբերի ուղևորահոսքը վերականգնվել է 108 տոկոսով
«Տավ Ջորջիա» - 2022 թվականի նոյեմբերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 2019 թվականի նոյեմբերի ուղևորահոսքը վերականգնվել է 108 տոկոսով

2022 թվականի նոյեմբերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանում 2019 թվականի նոյեմբերի ուղևորահոսքը վերականգնվել է 108 տոկոսով։ Այս մասին հայտնում է «Տավ Ջորջիա»-ն։

Նրանց տվյալներով՝ այս տարվա նոյեմբերին Թբիլիսիի միջազգային օդանավակայանը սպասարկել է 232 092 ուղևորի, ինչը 8 տոկոսով ավելի է 2019 թվականի նույն ամսվա ուղևորների թվից, իսկ 2021 թվականի նոյեմբերի տվյալների համեմատ՝ 42 տոկոսով։

«Tav Georgia»-ի փոխանցմամբ՝ Բաթումիի միջազգային օդանավակայանը 2022 թվականի նոյեմբերին սպասարկել է 34153 ուղևորի, ինչը 15 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, և 30 տոկոսով ավելի՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։