Առաջին ալիքի համար հայտնի է դարձել այն անձանց ինքնությունը, որոնց ազգանունները մտցվել են «Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակ»:
Այդ անձինք են.
Դավիթ Ջեմալի Գուրծիև և Ալիկ Փիրոդի Տաբոև: «Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակ»-ի փաստաթղթի համաձայն, 2018 թվականի փետրվարի 22-ին, Ախալգորիի շրջանի մոտ, բռնազավթված Ախալգորիի «КГБ»-ի ծառայության բաժնի ղեկավար Ալիկ Տաբոևը, բռնազավթված Ախալգորիի «դատախազության» դատախազի օգնական Դավիթ Գուրծիևը և բռնազավթված Ցխինվալիի շրջանի «իրավապահ մարմնի» այլ աշխատակիցներ խմբային անօրեն կերպով ձերբակալել են Արչիլ Տատունաշվիլուն, Իոսեբ Պավլիաշվիլուն և Լևան Քուտաշվիլուն և դեռ Արչիլ Տատունաշվիլուն, իսկ այնուհետև Իոսեբ Պավլիաշվիլուն և Լևան Քուտաշվիլուն տեղափոխել Ախալգորիի շրջանի «Անվտանգության ծառայության» շենք, որտեղ Արչիլ Տատունաշվիլուն կտտանքների ենթարկելու նպատակով փոխանցել են բռնազավթված Ցխինվալիի շրջանի «իրավապահ մարմնի» զինված աշխատակցին, որոնց տարել են Ցխինվալի, որտեղ Արչիլ Տատունաշվիլուն կտտանքների են ենթարկել 2008 թվականի օգոստոսի պատերազմին մասնակցելու համար, մասնավորապես մարմնի տարբեր մասերում հասցրել են տարբեր տիպի շուրջ 100 վնասվածք: Քիչ անց Արչիլ Տատունաշվիլին մահացել է: Իոսեն Պավլիաշվիլուն և Լևան Քուտաշվիլուն ազատ են արձակել:
Ռաշիդ Կանջի-Օղլի, բնակվող Տղվարչելիի շրջանում: «Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակի» փաստաթղթի համաձայն, Խուրչայում, բռնազավթված գոտու մոտ, Ռաշիդ Կանջի-Օղլին 2016 թվականի մայիսի 10-ին սպանել է Վրաստանի քաղաքացի Գիգա Օթխոզորիային:
«Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակում են». Սլավիկ Բադիա, Ռաուլ Կորտավա, Զաուր Ճիթանավա, Ցիբրոնա (Էկա) Ախալաիա, Օթար Տուրնանբա, Ալիկա Ծաբրիա, Ռուսլան Ջոպուա, Ռոզա Միրցխուլավա, Դիմիտրի Արշբա, Վլադիմեր Գունիա, Ալխազ Միրցխուլավա, Գիա Տուժբա, Գենրիխ Ճանբա, Վլադիմեր Անուա, Զաուր Ցեցխլաձե, Գենադի Աշխացավա, Գելա Վանաչա, Օթար Փավանդձիա, Օլեգ Պապասկիրի, Ափրիկան Բգանբա, Վախտանգ Ուբիրիա, Վլադիմիր Նաչաչ-Օղլի, Շուրիկ Կոկոսկերիա, Լև Բիչենովի, Գիա Թուաև, Փիսո Վազագով, Թամազ Բեստաև, Ռամչիկ Փուխաև, Արկադի Ձերանով, Զուրաբ Դուդաև:
«Տատունաշվիլի-Օթխոզորիայի ցուցակի» մասին կառավարության որոշման նախագիծը վարչապետ Մամուկա Բախտաձեն ներկայացրել էր այսօրվա մամլո ասուլիսին: Նրա խոսքով, այս փուլում Օթխոզորիա-Տաթունաշվիլու ցուցակում ընդգրկված է 33 հոգի, որոնք 1991 թվականից մինչ օրս բռնազավթած տարածքներում Վրաստանի քաղաքացիների նկատմամբ իրագործվել են տարբեր հանցագործություններ: