Տասնյակ հազարավոր մարդիկ հարգանքի տուրք մատուցեցին Սերբիայի Նովի Սադի երկաթուղային կայարանի աղետի զոհերի հիշատակին՝ ողբերգության առաջին տարելիցի կապակցությամբ
Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում տեղի ունեցած դժբախտ պատահարի տարելիցի օրը՝ մեկ տարի անց, տասնվեց զոհի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց տասնվեց րոպե լռությամբ՝ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ ամբողջ երկրում։
2024 թվականի նոյեմբերի 1-ին Նովի Սադի երկաթուղային կայարանում նոր վերանորոգված բետոնե տանիքը փլուզվեց, ինչը մարդկային զոհերի պատճառ դարձավ։
Դրանից հետո Սերբիայում սկսվեցին զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք վերաճեցին բախումների իրավապահների հետ։ Քաղաքացիները աղետի հիմնական պատճառը տեսնում էին երկրում տարածված կոռուպցիայի և ընտանեկան բարեկամական կապերով առաջխաղացման մեջ՝ պահանջելով իշխանությունների հրաժարականը։ Դրա արդյունքում շինարարության նախարար Գորան Վեսիչը հրաժարական տվեց։ Հետագայում նա և ևս 12 անձ ձերբակալվեցին, սակայն մինչ այժմ նրանցից ոչ մեկը պատասխանատվության չի ենթարկվել։
Նախարարի հրաժարականին հետևեց նաև վարչապետ Միլոշ Վուչևիչի հեռացումը, սակայն նույնիսկ այդ քայլից հետո բողոքի ակցիաները չեն դադարել և պարբերաբար շարունակվում են։