Տարբերություններ մնում են, սակայն այսօր շատ արդյունավետ հանդիպում էր, գտնում եմ այս ժամանակը լավ ենք օգտագործել. Բադրի Ջափարիձե

17:00, 07.12.2020

Այսօր շատ օգտակար հանդիպում էր, տարաձայնությունները մնում են, սակայն շատ օգտակար հանդիպում էր,- այս մասին «Լելոյի» առաջնորդ, Բադրի Ջափարիձեն հայտարարել է դեսպանների հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Ջափարիձեն, ինքը չի խոսելու բանակցությունների բովանդակության մասին, քանի որ այդպիսին է պայմանավորվածությունը:

«Մենք չենք կարող խոսել բովանդակության մասին, քանի որ այդպիսին է պայմանավորվածությունը: Այսօր շատ օգտակար հանդիպում էր, տարաձայնությունները շարունակում էին մնալ, սակայն այնուամենայնիվ շատ օգտակար հանդիպում էր և ես կարծում եմ, որ մենք շատ լավ օգտագործեցինք այդ ժամանակը, չնայած զգալի տարբերություններ դեռ պահպանվում են: Մենք համաձայնություն չունենք այն մասին, թե ինչ խոսացվել է բանակցությունների ընթացքում, այն դուրս բերենք: Բանակցային գործընթացի շահերից ելնելով, և այդ բանակցություններն արդյունավետորեն ավարտելու համար, մենք պետք է համբերատար լինենք և չենք կարողանա մանրամասների մասին խոսել: Օգտակար հանդիպում էր, նշանակում է, որ մենք որոշ հարցեր մոտեցրեցինք, տարաձայնությունները մնում են»,- հայտարարել է Ջափարիձեն:

Նմանատիպ