Տարբեր իրավախախտումների համար ձերբակալված է հանրահավաքի 305 մասնակից. Վլադիմիր Բորցվաձե
Տարբեր իրավախախտումների համար ձերբակալված է հանրահավաքի 305 մասնակից. Վլադիմիր Բորցվաձե

Տարբեր իրավախախտումների համար ձերբակալված է հանրահավաքի 305 մասնակից,-այս մասին հայտարարել է ներքին գործերի փոխնախարար, Վլադիմիր Բորցվաձեն նախարարությունում կայացած ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով, ցույցը հատել է արտահայտման ազատության և խաղաղ հավաքի օրենքով սահմանված շրջանակները և ստացել բռնության տեսք:

«Ինչպես հասարակությանը հայտնի է, երեկ խորհրդարանի մոտ տեղի է ունեցել ցույց: Սկզբում ցույցը կրում էր խաղաղ բնույթ: Ավելի ուշ մասնակիցների մի մասը փորձել է ուժ գործադրելով և ոստիկանների վրա խմբովի հարձակմամբ ներխուժել խորհրդարանի շենք: Համապատասխանաբար ցույցը հատել է արտահայտման ազատության և խաղաղ հավաքի օրենքով սահմանված շրջանակներից և ստացել բռնության բնույթ:

Չնայած նախարարության կողմից բազմաթիվ կոչերի, ցույցի մասնակիցները շարունակել են խորհրդարանը գրոհելու և տարածք ներթափանցելու փորձը, տարբեր հնարավորությունների՝ մահակների, երկաթե սարքավորանքների, քարերի օգնությամբ, ինչպես նաև ֆիզիկապես հարձակվում էին ոստիկանների վրա, խլում նրանցից համապատասխան սարքավորանքները, դիմադրում էին և չէին ենթարկվում ոստիկանների պահանջներին:

Խորհրդարան ներխուժելուց խուսափելու, հասարակական կարգը վերականգնելու, ցույցի իրավական շրջանակ տեղափոխելու, ոստիկանների վրա հարձակումները կանխարգելելու նպատակով ոստիկանությունը ստիպված էր օգտագործել համապատասխան միջոցներ:

Դրա հետ մեկտեղ, եթե տեղ են գտել որևէ հավելյալ խախտուներ նախարարությունը կուսումնասիրի դրանք»,-հայտարարել է Բորցվաձեն: