Տարածված տեղեկության համաձայն, Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն հեռանում է պաշտոնից

Տարածված տեղեկության համաձայն, Աջարիայի կառավարության նախագահ Զուրաբ Պատարաձեն հեռանում է պաշտոնից։

Աջարիայի կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ, այսօր, ժամը 12: 00-ին, Զուրաբ Պատարաձեն հանդես կգա հատուկ հայտարարությամբ: Մամուլի ծառայությունը չի նշում, արդյոք այս ճեպազրույցը վերաբերում է թե ոչ տարածված տեղեկատվությանը:

Զուրաբ Պաթարիձեի հրաժարականի դեպքում Աջարիայի նախարարների կառավարությունը ինքնաբերաբար կհեռացվի պաշտոնից:

Նախագահը կառավարության նոր նախագահի թեկնածությունը պետք է առաջադրի Աջարիայի գերագույն խորհրդի անդամներին խորհրդակցությունից հետո երկու շաբաթվա ընթացքում: Իսկ ներկայացնելուց անմիջապես հետո նոր նախագահը պետք է առաջադրի նախարարների կազմը։ Վերջնականապես Աջարիայի գերագույն խորհուրդը պետք է  վստահություն հայտնի: