Տարածված տեղեկությամբ, Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել
Տարածվում է տեղեկություն, որ Հայաստանի վարչապետի պարտականությունները կատարող Կարեն Կարապետյանը հրաժարական է տվել:
Այս մասին տեղեկություն է տարածում «Ելք» ընդդիմության դաշինքի անդամներից մեկը, Արարատ Միրզոյանը՝ սոցիալական ցանցում:
«Ցանկանում են առաջինը տեղեկացնել ուրախալի լուրը: Հրաժարական տվեց: Մենք հաղթեցինք»,- գրում է պատգամավորը:
Կարեն Կարապետյանի մամլո ծառայությունը հերքում է պաշտոնաթողության մասին տարածված տեղեկությունը: