Ինչպես տեսնում եք, Կարապետյանի տեղն այժմ զբաղեցնում է իմ պայուսակը. Նիկոլ Փաշինյան
Ինչպես տեսնում եք, Կարապետյանի տեղն այժմ զբաղեցնում է իմ պայուսակը. Նիկոլ Փաշինյան

«Հանրապետականները» ասել են, որ պատրաստ են բանակցել, սակայն ինչպես տեսնում եք, Կարապետյանի տեղն այժմ զբաղեցնում է իմ պայուսակը,- այս մասին հայտարարել է Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը՝ մամլո ասուլիսին:

Փաշինյանը այս մամլո ասուլիսին պետք է լիներ Կարեն Կարապետյանի հետ միասին, սակայն Կարապետյանը չի գնացել հանդիպմանը:

««Հանրապետականները» ասել են, որ պատրաստ էին բանակցությունների համար, սակայն ինչպես տեսնում եք, Կարեն Կարապետյանի տեղն այժմ զբաղեցնում է իմ պայուսակը: Մեր դիրքորոշումը ընտրությունների վերաբերյալ պարզ է: Եթե «հանրապետականը» ընտրվի վարչապետի պաշտոնին, ապա ճգնաժամը սրանով չի ավարտվի, որվհետև մենք մեր խաղաղ ցույցերը կշարունակենք, կփորձենք բացատրել հանրապետականներին, օրինակ Կարապետյանին, որ նա քաղաքական իրավիճակը չի հասկանում, ինչպես բացատրեցինք Սարգսյանին»,- հայտարարել է Փաշինյանը: